«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին վերադարձվել են կանխիկ փողի տուփերը, որոնք առգրավվել էին Սանկտ Պետերբուրգում խուզարկության ժամանակ՝ զինված խռովության քրեական գործի շրջանակներում, հայտնում է «Ֆոնտանկա»-ն։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 2-ին գումարի հետևից գնացել է գործարարի վարորդը պաշտոնական լիազորագրով։ Ընդհանուր առմամբ նրան վերադարձրել են 10 միլիարդ ռուբլի և հարյուր հազարավոր դոլար կանխիկ գումար, ինչպես նաև հինգ ձուլակտոր ոսկի։
Միաժամանակ, նշում է «Ֆոնտանկա»-ն, ի սկզբանե քննիչները չեն ցանկացել վերադարձնել առգրավված թանկարժեք իրերն ու գումարը։ «Բայց, դատելով հերթական շրջադարձից, հանգամանքներին միջամտել են անհաղթահարելի ուժեր»,- գրում են լրագրողները։