Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ հետ են մղել քաղաքի վրա անօդաչուի գրոհը։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ «Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման ևս մեկ փորձ է կատարվել»։
«Բոլոր հայտնաբերված ԱԹՍ-ները ոչնչացվել են»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սոբյանինի հայտարարությունը։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Անօդաչուների գրոհի պատճառով «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքների ընդունումը՝ ինքնաթիռները վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ժամը 08:00-ից «Վնուկովո»-ի աշխատանքը վերականգնվել է սովորական ռեժիմով։
Արտակարգ ծառայություններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել են, որ Նոր Մոսկվայում չորս դրոն է խոցվել։ ՏԱՍՍ-ը հայտնում է երեք խոցված անօդաչուների մասին, սակայն դրանցից մեկը՝ Կալուգայի մարզում։