Արցախի կործանման մասին բանավեճի անհրաժեշտություն քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը չի տեսնում։ Միաժամանակ նշում է՝ դա չի նշանակում, թե մեզ բանավեճեր պետք չեն, այդ թվում՝ նախկին և գործող ղեկավարների միջև։ «Ես կուզեի լսել բանավեճ, օրինակ, Հայաստանի ներկայի և Հայաստանի ապագայի մասին։ Թե ինչպե՞ս են մեր երկրի նախկին և ներկա ղեկավարները տեսնում այդ ճանապարհը»,- ասաց Ստեփանյանը։
Անդրադառնալով 2025-ի հեռանկարներին՝
նա հույս հայտնեց, որ Թրամփի գալուց հետո միջին միջանցքի ապագան ԱՄՆ-ի համար կլինի
օրակարգային։ Ստեփանյանը վստահ է, որ Հայաստանի պահվածքից կախված չեն լինի Ռուսաստանի,
Պուտինի քայլերը Հայաստանի նկատմամբ։
Ալիևը չի ուզում խաղաղության պայմանագիր
ստորագրել 2 հիմնական պատճառով՝ ներքաղաքական, որովհետև հայը իրեն պետք է որպես թշնամի։
Միևնույն ժամանակ քաղաքագետը վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում
կտապալվեն Հեյդար Ալիևի արձանները, ինչպես Հաֆեզ Ասադինը՝ Սիրիայում։ Մյուս պատճառը Պուտինյան Ռուսաստանն է, քանի որ
Կրեմլին ձեռնտու չէ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Դա մեր տարածաշրջանում
մնալու երաշխիք է ՌԴ-ի համար։
Ստեփանյանի համար ակնհայտ է, որ
Ալիևը կարող է կրկնել Հայաստանի սխալները։ Ժամանակը կարող է հօգուտ Հայաստանի աշխատել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան