Ըստ կանխատեսումների՝ տնտեսական աճն այս տարի կկազմի 6,9 տոկոս՝ հիմնականում պայմանավորված շինարարությունների ու ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով։ Այս մասին՝ այսօր հունիսի 13-ին, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ 2023թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%․ «12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են եւ 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել»։
Մարտի Գալստյանի խոսքով՝ գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել, ինչպես նաև սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն կա։