Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի թիմի հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Ղազախստանի թիմի հետ արտագնա խաղում խաղաց ոչ-ոքի:


Խաղն ավարտվեց 4:4 հաշվով: Առաջինը գոլ խփեցին մեր ֆուտզալիստները՝ արդեն 5-րդ րոպեին։ Այնուհետև հաշվի մեջ, առաջ անցան ղազախստանցիները։ Եզրափակիչ սուլիչից րոպեներ առաջ Ռուբեն Նազարեթյանի սաները կարողացան երկու գոլ խփել և փրկել խաղը:


Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Նույնքան միավոր է վաստակել նաև Ղազախստանի հավաքականը։


Նշենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթել էր Դանիայի թիմին: Փետրվարի 1-ին հայ ֆուտզալիստները կմրցեն Ալբանիայի հետ: