«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Սպերցյանին

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։


«РБ Спорт»-ի հաղորդմամբ` «Բյանկոներին» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ատալանտան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։


Սպերցյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ։ Նա ակումբում 133 խաղում խփել է 39 գոլ, կատարել 28 ասիստ։