Լենա Նազարյանի՝ գերիներին Ադրբեջանից պահանջելու խոսքերը կրկին խեղաթյուրել և կտրել են կոնտեքստից, նրա ասածը լրիվ տրամաբանական է․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Երեկ իր տված հարցազրույցում Լենա Նազարյանն ասել է, որ տարբեր մասնագիտական հանրույթներ՝ գիտական, ակադեմիական, լրագրողական, հասարակական կարող են իրենց ձայնը բարձրացնել և Ադրբեջանից պահանջել գերիներին։ Նա նշել է, որ աշխարհը փոխվել է, բոլորը ունեն գործընկերներ արտերկրում, որոնց հետ կապի մեջ են։
Այս լրիվ տրամաբանական ու բնական արտահայտությունից որոշ շրջանակներ կտրել են <<թող Ադրբեջանից պահանջեն>> հատվածը և դարձրել շահարկման առարկա։
Սա բնավ ո՛չ առաջին, ո՛չ վերջին անգամն է, որ կոնտեքստից կտրվում են իշխանության տարբեր ներկայացուցիչների առանձին արտահայտություններ և ներկայացվում բացասական լույսի ներքո։