Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ

Նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։


Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։


Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։




Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, արտադրանքն արտահանում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։


Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող։


Այնուհետև նախարարն այցելել է «Ոսկենի» գինեգործարան։ Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի ավելի քան 100 տավա պատմությունը։ Նա նշել է, որ արտադրվող գինիներն արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա և այլ երկրներ:


Շրջայցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները, խաղողի մթերմանը վերաբերող հարցեր։


Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։


Գործարանի տնօրենը ողջունել է պետության աջակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք միտված են հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը։





«Ոսկենի» ընկերությունում նախարարն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա: