Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին (հունվարից օգոստոս) Հայաստանում վարձու աշխատողների թիվն ավելացել է 4,9 տոկոսով, նույն չափով էլ նվազել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս տվյալները հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` չհրապարակելով գործազուրկների թիվը։
Նա նշեց, որ դրական զարգացումներ կան աշխատանքի շուկայում։ Նշված ժամանակահատվածի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով։
«Պետական հատվածում աճել է 10, 1 տոկոսով, մասնավորում՝ 5,4 տոկոսով։ Իրական աշխատավարձը՝ 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով»,- ներկայացրեց նախարարը։