Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանից ոսկու վերարտահանման ծավալները շարունակում են զգալի մնալ, բայց այժմ այդ ոսկին նաև մշակվում է երկրի ներսում, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Նախարարը պարզաբանեց, որ թանկարժեք մետաղների արտահանման համար շուկայական արժեքի 0,8–1 %-ի չափով սահմանված մաքսատուրքի պատճառով Հայաստան ներմուծվող ոսկու ձուլակտորները սկսել են մշակել երկրի ներսում, ինչը համապատասխան տնտեսվարողներին ազատում է այդ վճարներից:
Պապոյանը հավելեց, որ այդ գործընթացի արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվել։
«Եվ դա տվել է արդյունք։ Արտահանման աճ ենք արձանագրում թե՛ պատրաստի արտադրանքի, թե՛ կիսաֆաբրիկատների մասով», - ասաց Պապոյանը։