ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները:
Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի շենքի արտաքին պատերն արդեն պատրաստ են: Անցկացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իրականացվում են դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև շենքի ներքին հարդարման աշխատանքները:

Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 627.9 մլն դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը՝ 65%: