Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի համայնքապետարանի հարևանությամբ, բախվել են «Nissan Tiida» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։