Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Ժաննա Անդրեասյանը՝ Մյուռոնօրհնություն արարողության մասին

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը,լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով Էջմիածնում մասնակցում է  Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։


«Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու։ Շատ կարևորում եմ այսօրվա միջոցառումը»,- ասաց նախարարը։


Անդրեասյանը տեղեկացրել է, որ Մայր տաճարի վերանորոգման ընթացքում եղել է այստեղ, հետևել է ընթացքին և կարևորում է  այդ աշխատանքը։