Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեկ ամսվա ընթացքում ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի պարեկները
հայտնաբերել են 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենաների վարորդների, որոնց ավտոմեքենաները`
հիմնականում «КамАЗ», «ԶԻԼ», «Shacman», «ԳԱԶ 53» մակնիշի, չեն ունեցել ավտոմեքենաների
վրա արգելակման լույսերն ազդարարող լուսատուներ, եղել են դեպքեր, որ ավտոմեքենաները
վարելիս հետևի անիվները եղել են վտանգավոր, չեն համապատասխանել անվտանգության կանոններին:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Բեռնատարների վարորդները հիմնականում ընդունել են, որ մեքենաներն ունեն տեխնիկական խնդիրներ
և կարճ ժամանակում վերացրել են թերությունները։