Հայաստանում այս պահին խաղողը մթերվում է բավականին բարձր գնով․ Պապոյան

Երկու շաբաթ առաջ սկսվել է խաղողի մթերումը: Ընկերություններն այս պահին խաղողը  մթերում են 140-150 դրամով:


Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են։


«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Նվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու միտում ունեն: Եվ սա այն պարագայում, երբ ամեն տարի Հայաստանում խաղողի բազմաթիվ ինտենսիվ ու ոչ ինտենսիվ այգիներ են հիմնվում»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1199690