Ազգայնականությունը մեծագույն արժեք համարողները դրա մեջ տեղավորում են պետականության զոհաբերությունը

Մեր տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ դրվագներ։ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


«Շատ զարմանալի տենդենց եմ նկատում, որ ազգայնական ուժերի կամ համենայնդեպս այն ուժերի համար, որոնք առաջնորդվում են ազգայնական գաղափարախոսությամբ, բայց իրենք դա անվանում են ազգային գաղափարախոսություն, պետությունն արժեք չէ։ Եվ սա երևի թե միայն Դաշնակցության հետ կապված չէ, որովհետև կան և՛ տարբեր ուժեր, շարժումներ, որոնք ազգայնականությունը համարում են ամենակարևոր մեծագույն արժեք, և նկատում ես, որ հաճախակի դրա մեջ տեղավորվում է պետականության զոհաբերությունը: Գուցե դա գալիս է նրանից, որ այն պետությունը, որը մենք ունենք կամ ուզում ենք ունենալ, չի բավարարում այն ազգային երազանքներին, որով ապրում են, և ստիպված են լինում այդ երազանքները որոշակի չափով տեղավորել պետության սահմաններում»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Նրա կարծիքով՝ սա շատ կարևոր հոգեբանական հարց է։ Մեր զրուցակիցն ասաց, որ կարող է միայն ցավով արձանագրել, որովհետև իր սերնդի մարդկանց համար, որոնք դեռ ապրել են Սովետական Միությունում, Դաշնակցությունն առաջին հերթին ասոցացվում էր անկախության, պետական ատրիբուտները պահպանելու հետ, և թվում էր, թե երբ Հայաստանը ընտրի անկախության ճանապարհը, առաջամարտիկն իհարկե այդ կուսակցությունը կլիներ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան