Բագրատ Գալստանյանն արդեն տևական ժամանակ է՝ շրջում է ՀՀ մարզերում և Երևանի համայնքներում, հանդիպում իր աջակիցների հետ, իսկ երեկ նա հայտարարել է, որ «սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին»։
Թեմայի
վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ
Լևոն Շիրինյանի հետ։
«Թատրոն
է, բեմականացում, ինքն էլ խաղում է, մարդիկ էլ սրբազան շատ են տեսել: Հիմա վատն այն
է, որ նման սրբազան են տեսնում էն երկրում, որտեղ քրիստոնեությունն արժեք է ունեցել,
և որը վերածննդի կարիք ունի մեր երկրում։ Մնացածը՝ տաք ամառ, ցուրտ ձմեռ. դե զզվեցինք,
էլի։ Հիմա հայ ռուսասերների համար ասեմ՝ տաքը Ռուսաստանում է։ Հիմա Ռուսաստանում Պուտինի
համար տաք ամառ է, որից ինքը փրկություն դժվար ունենա։ Իմիջիայլոց ասեմ, Գարեգին ուզուրպատորը
նրան փչացրեց։ Ես իրեն չեմ ճանաչել, բայց մարդիկ, ովքեր ճանաչում էին, ասում էին՝ մի
շատ կրթված սրբազան կա, հավանաբար հավակնորդ, բայց այլևս նաև չի կարող հավակնել կաթողիկոսի
աթոռին»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Խոսելով
այն մասին, որ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում Գալստանյանն իշխանություններին
և հատկապես ԱԳՆ-ին մեղադրել է Ադրբեջանի հայտարարություններին չարձագանքելու և զիջողականության
մեջ, Լևոն Շիրինյանն ասաց. «Դե ընդհանրապես լավ կլինի, որ ինքն Աստվածաշունչ մեկնաբանի,
թող Աստվածաշնչից խոսի, իր գիտելիքների ոլորտն է։ Երկրորդը՝ սրանց Հայաստանում դժբախտություն
կա, մի ոհմակ կա, որն իշխանությունը քրքրելու խնդիր է իր առջև դրել, ով ինչ ասի, չասի՝
գնում են իշխանության քննադատության։ Սա պարզ է՝ ագենտուրան է, մաֆիայի հետ կապեր ունի,
կամ «ղարաբաղյան կլանն» է, որոնց շահերը Սերժի ճահճի Հայաստանն է, Քոչարյանի էն մարդասպանության
շրջանի Հաայստանն է։ Թե չէ տարօրինակ է, չեն տեսնում՝ Ուկրաինան ոնց է ազգովին կպել
և կռվում թշնամու դեմ»,- ասաց Շիրինյանը։
Այնուհետև
նա ասաց, որ Հայաստանին հարց է տալիս՝ փոփոխվող աշխարհաքաղաքական և համաշխարհային ուժերի
բևեռների միջև այլևս բալանսի փոփոխության պայմաններում «խաղաղության պայմանագիր» պե՞տք
է, թե՞ չէ, բայց կարծում է, որ պետք չէ։
Լևոն
Շիրինյանի խոսքով՝ հիմա «խաղաղության պայմանագիր» խորքի մեջ բացառապես պետք է Ալիևին՝
փրկվելու համար։
«Մեզ,
էն կարմիր գծերը, որ ասում են, պիտի պինդ սեղմել և հետ վերադարձի ինչ-որ բաների մասին
մտածել։ Քաղաքական իմաստով որևէ մեկը չի խելագարվել, որ մտածի, թե Թրամփը կարող է հաղթել։
Ինձ թվում է՝ դեմոկրատների հաղթանակն ապահովված է ԱՄՆ-ում, էն էլ՝ բարձր ցուցանիշներով։
Ի տարբերություն այս քահանայի, ի ցավ իրենց, հայության այդ մի հատվածի՝ Հայաստանի բնական
դաշնակիցը ժողովրդավարությունն է»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝
տեսանյութում
Լիլիթ
Թադևոսյան