Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Բարսելոնայի» արդեն նախկին ավագ և կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի արարողության ժամանակ։
«Վերջին տարիներին ես տեսել եմ, թե ինչպես են թիմակիցներս հրաժեշտ տալիս, այսօր իմ հերթն է»:
Վերջինս նշել է, որ մանկուց եղել է «Բարսելոնայի» երկրպագու, 14 տարեկանում իրականացել է երազանքը և դրանից հետո ամեն պահն ապրել է որպես վերջինը, քանի որ չգիտեի, թե դա ինչքան կտևի։
«Երկրպագուներին, ես կցանկանայի հրաժեշտ տալ խաղադաշտում, բայց ես հավերժ երախտապարտ կլինեմ ձեր աջակցության համար այս տարիների ընթացքում, որտեղ մենք անմոռանալի պահեր ենք ապրել: Ես ձեզ միշտ կպահեմ իմ սրտում»,-ավելացրել է նա: