Էլինա Ավանեսյանը հաղթել է Հայաստանի դրոշի ներքո անցկացրած առաջին մրցավեճում

Էլինա Ավանեսյանն առաջին մրցավեճն է անցկացրել Հայաստանի դրոշի ներքո և հաղթանակ տարել։


Աշխարհի 58-րդ ռակետը Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի որակավորման առաջին փուլում 6-3, 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Լորեն Դևվիսին (ԱՄՆ, 410-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։


Հայ թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հերիեթ Դարթի (Մեծ Բրիտանիա, 78-րդ ռակետ) դեմ։ Մրցավեճը կայանալու է օգոստոսի 12-ին։