Եկեք չմոռանանք, որ ՌԴ-Ուկրաինա սահմանը ևս դելիմիտացված չէ ու ՀՀ-ն ևս կարող
էր չգտնել ՌԴ-ի սահմանը և չկարողանար պարզաբանել, թե արդյոք ուկրաինական զորքերը մտել
են Ռուսաստանի տարածք, թե ոչ։ Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստ կլիներ
զորակազմ ուղարկել Կուրսկի մարզ, եթե ՌԴ-ն
դիմեր ՀԱՊԿ-ին Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։
Հակոբյանը նշում է, որ կամք է
պետք ՀԱՊԿ կառույցը աշխատեցնելու համար, իսկ ինչ վերաբերվում է կազմակերպությունից
Հայաստանի դուրս գալուն, ապա Հակոբյանը կարծում է, որ պետք չէ առայժմ շտապել։ Պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանը գործընկերային չի իրեն
պահել Հայաստանի հանդեպ։
Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի կատարած մի շարք հայտարարություններին, Հակոբյանը նշեց․ «Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը սնահավատ մարդու հայտարարություններ է անում։ Ինքը հոգևորականի իր կերպարը փչացրեց, ինքը թույլ տվեց, որ այսօր մենք իրեն դիմենք իր քաղաքացիական անուն ազգանունով»։
Հակոբյանը նշեց, որ եթե
Գալստանյանը ցանկանում է 2026-ի ընտրություններին մասնակցել, ապա պետք է հրաժարվի երկքաղաքացիությունից․
«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան շրջանակի որևէ դեմք մեզ համար մտահոգիչ չէ, բայց
ցանկացած մարդ, ով ցանկանա մասնակցել ընտրություններին պետք է համապատասխանի օրենքի
պահանջներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնայան