275 բնակարան, 123 անհատական բնակելի տուն, 149 հող. ՀՀ-ում ի՞նչ գույք են գնում ու վաճառում օտարերկրյա քաղաքացիները

2024 թվականի  առաջին կիսամյակում անշարժ գույքի 1,737 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի  գործարքների 6,4 տոկսը։ Առուվաճառքի գործարքների 592-ի դեպքերում օտարերկրացիները հանդիսացել են միայն գնորդ, 1,077-ի դեպքում՝ միայն վաճառող, 68-ի դեպքում էլ գործարքի երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրացիները։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված վերլուծությունից։


Ըստ Կոմիտեի՝ 2023 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարվա առաջին կիսամյակին օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման-վաճառքի  գործարքները նվազել են։ 2023-ի հաշվետու ժամանակաշրջանում, օրինակ, գնվել է 817 գույք, 2024-ին՝ 660։ 2023 թ. առաջին կիսամյակում օտարերկրացիների կողմից վաճառվել է  1,478 գույք, 2024 թ. նույն ժամանակաշրջանում՝ 1,145։


2024 թ. առաջին կիսամյակում օտարերկրացիները գնել են 275  բնակարան, վաճառել՝  371-ը, գնել են 123 անհատական բնակելի տուն, վաճառել՝ 290-ը, գնել են 4 արտադրական նշանակության շինություն, վաճառել՝ 3-ը, գնել են 37 հասարակական նշանակության շինություն, վաճառել՝ 27-ը, գնել են 72 ավտոտնակ, վաճառել՝ 37-ը, գնել են 149 հող, վաճառել՝ 417-ը, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության 1 հող գնել են, 187-ը՝ վաճառել։