Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ 


Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ 


Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։