Կազանի թիվ 175 դպրոցի վրա հարձակվողներից երկրորդ անձը սպանվել է: Այս մասին հայտնում են «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստին»։ Մեկ այլ զինված անձ ավելի վաղ բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, երկրորդ զինված անձը «վնասազերծվել է» դպրոցի չորրորդ հարկի դասարաններից մեկում: Վերջին տվյալներով՝ դպրոցում կրակոցների հետևանքով 11 մարդ է սպանվել: Երրորդ հարկի պատուհանից ցած նետվելու արդյունքում մահացել է երկու դպրոցական: Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը պաշտոնապես հայտարարել է յոթ մահացածի ու 16 վիրավորների մասին: Միննիխանովը հաստատեց, որ կրակողը 19 տարեկան է, զենքը պաշտոնապես նրա անունով է գրանցված։