ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ը դիտարկում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը. la Repubblica
Վաշինգտոնը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջնահերթ թեկնածու։ Այս մասին հայտնում է la Repubblica թերթը։

«Հենց նա է դառնում Վաշինգտոնի իրական անսպասելի անակնկալ-քարտը Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի գործում: Մի քանի շաբաթ առաջ սկսված այս գործողությունը կարող է տապալել բոլոր այն սխեմաները, որոնք եվրոպական քաղաքական ընտանիքները պատրաստում էին հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմին»,- նշում է la Repubblica-ն:

Թերթի տեղեկատվությամբ՝ ուկրաինական հակամարտության հետ կապված ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մանդատը մեկ տարով երկարաձգելու որոշումը, ըստ էության, բացատրվել է դաշինքի ապագա ղեկավարի թեկնածության շուրջ համաձայնության բացակայությամբ։