Պուտինի ռազմական անհաջողությունները անհանգստացրել են Չինաստանի նախագահին. ԿՀՎ տնօրեն
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին անհանգստացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհաջողությունները, պնդում է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը: Այս մասին նա ասել է CBC News-ին տված հարցազրույցում։

Բերնսի խոսքով՝ Չինաստանի առաջնորդն ավելի շատ է հետևում Ուկրաինայում իրադարձություններին, քան որևէ այլ օտարերկրյա առաջնորդ։ «Կարծում եմ, որ նա զարմացած էր ռուսների շատ վատ ռազմական գործողություններից: Կարծում եմ, որ նա զարմացած էր նաև Արևմուտքի համերաշխության և Ուկրաինային աջակցության մակարդակից»,- ասել է Բերնսը:

Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրոպայի պատրաստակամության մասին է՝ իր վրա վերցնելու տնտեսական ծախսերը Ռուսաստանին ավելի մեծ տնտեսական վնաս հասցնելու համար։ 

«Այս ամենը, կարծում եմ, ինչ-որ չափով սթափեցրել է Սի Ցզինպինին»,- ամփոփել է ԿՀՎ տնօրենը։