Իրանը պատրաստ է նոր բանակցությունների Ուկրաինայի հետ՝ ՌԴ իրանական զենքի մատակարարումների ուսումնասիրման հարցով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ ՌԴ իրանական զենքի, մասնավորապես՝ անօդաչուների մատակարարումների ուսումնասիրման հարցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ֆինն գործընկեր Պեկա Հավիստոյի հետ հանդիպմանը, փոխանցում է IRNA-ն։
«Առայժմ չի ներկայացվել ոչ մի արժանահավատ փաստաթուղթ իրանական անօդաչուների (ՌԴ) մատակարարման վերաբերյալ, և Իրանը, ինչպես ուկրաինական կողմին հաղորդվել է դիվանագիտական տարբեր խողովակներով, պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնել երկու երկրների տեխնիկական փորձագետների միջև»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ինչպես ընդգծել է Աբդոլլահիանը, Թեհրանը համառորեն պնդում է, որ Ուկրաինայում պետք է շուտափույթ դադարեցվեն ռազմական գործողությունները և կողմերը վերադառնան քաղաքական երկխոսության: