ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են կատարել, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում, իսկ հետագայում էլ պատրաստվում են, որ ամբողջ հանրապետությունը պետք է ծածկվի։
Նա տեղեկացրեց, որ հիմա գերատեսչություններում ուսումնասիրություններ են իրականացնում և դրանց վարչական շենքերը Երևանում են։
«Իրականում մեր գործը դա է, որպեսզի մենք հասկանանք համակարգային ինչպիսի խնդիրներ կան, այդ համակարգային խնդիրները լուծելու համար։ Եվ հենց այդ ոլորտն ուսումնասիրելիս է, որ մենք առնչություն են ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ։ Այսինքն՝ ուսումնասիրել ենք շինթույլտվությունների ոլորտը, հողահատկացումների հետ կապված խնդիրը և այլն և որոշակի հատված նաև առնչվում է Երևանի քաղաքապետարանին, որպես ամենամեծ կառույց այդ ուղղությամբ։ Երկարաժամկետ մշտադիտարկում է բացված այդ ուղղությամբ, որը հենց հիմա էլ շարունակվում է, և դրա՝ որպես արդյունք, մենք նախատեսում ենք, որ հետագայում էլ մենք պետք է առաջարկություններ ներկայացնենք, թե ինչպես լուծել առկա խնդիրները, որոնց ամենօրյա կտրվածքով մեր հանրությունն առնչվում է»,-ասաց ՊՎԾ պետը։
Հետևաբար, որպես այդ աշխատանքի վերջ, Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է անհրաժեշտ աշխատանքների ներկայացումը, որպեսզի այսինչ օրենքում, այսինչ տեղը փոխեն, որպեսզի այդ խնդիրները չառաջանան։
ՊՎԾ պետի կարծիքով՝ այստեղ պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, որ ՏԻՄ-երի հետ կապված գոյություն ունի անկախության որոշակի շեմ և իրենք իրենց գործողություններով չպետք է այնպես անեն, որ որևէ կերպ այդ տեղական անկախությանն, ու ինքնակառավարմանը ավելի վնասեն։