Տասնամյակներ տևած պայքարից հետո ԱՄՆ իշխանությունը վերջապես համոզվեց, որ դա է ճշմարտությունը. Շերլին Սարգսյան
Ամերիկահայ փոփ երգչուհի Շերլին Սարգսյանը (Շեր) «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանելուն, գրում է armtimes.com-ը։

Երգչուհին գրել է. «Տասնամյակներ տևած պայքարից հետո ԱՄՆ իշխանությունը վերջապես համոզվեց, որ դա է ճշմարտությունը»: