Հայաստանի ներդրումային խորհուրդը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
ADWISE Business and Legal Consulting-ի հետ՝ առաջիկայում ավելի սերտ համագործակցելու և համատեղ քարտեզագրելու տնտեսվարողների առջև ծառացած մարտահրավերները, ապագա զարգացման ուղիներն ու համապատասխան բարելավման օրենսդրական ուղիները։
ADWISE Բիզնես և Իրավաբանական Խորհրդատվություն ընկերությունը աջակցում է բիզնեսներին և ձեռնարկատերերին հաղթահարել խոչընդոտները, առավելագույնս իրագործել ընձեռնված հնարավորությունները, հասնել նպատակներին, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել կայուն զարգացում։