Հայ գիտական հանրությունը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Բայդենից՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու վերաբերյալ․ Աշոտ Մելքոնյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Միացյալ նահանգների Կոնգրեսն ու սենատն արդեն ընթացքի մեջ են դրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, և վերջին փուլում արդեն նախագահի իրավասությունն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին ԳԱԱ-ում անցկացվող քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի պատմագետների ընկերակցությունը, Պատմության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը կարևորել են այս խնդիրն ու բավական ընդարձակ նամակով դիմել են ԱՄՆ նախագահին՝ ապրիլի 24-ի նախօրյակին։ Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ հայ գիտական հանրությունն ակնկալում է, որպեսզի ԱՄՆ նախագահ Բայդենը այդ նամակից հետևություններ անի և գործածի «ցեղասպանություն» բառը․ «Նախորդ նախագահներից միայն Դոնալդ Ռեյգանն էր գործածել, և դրանից հետո Եղեռն բառն օգտագործելով՝ փորձ է արվում Ցեղասպանություն բառը շրջանցել»,-ասաց նա։
Պատմության ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ նամակն արդեն հասել է Սպիտակ տուն, և հայկական կողմն ստացել է պատասխան․
«Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը գնահատում են մեզ հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն և վարչակազմը շնորհակալ է տեղեկավտության համար։ Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակներն օգնում են մեզ ավելի լավ հասկանալու թե ինչպես կարող են՝ Բայդեն-Հարիս վարչակազմն օգտակար լինել Ձեզ։ Մենք կուսումնասիրենք նամակը և կաշխատենք տալ ընթացք»,-գրված է նախագահ Բայդենի նամակագրության գրասենյակից ստացված պատասխանում։
Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ ակնկալում են, որ ԱՄՆ-ն, որը աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարության միջնաբերդ, վերջապես կկողմնորոշվի 20-րդ դարի ամենամեծ ողբերության հարցում և նախագհի մակարդակով կարտասանի Ցեղասպանություն բառը։