ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջն անդրադարձել է համայնքային հարցերի և ենթակառուցվածքների բարեկարգման գործում գրանցված առաջընթացին․
«45 մլն դոլարով Հայաստանի մի շարք համայքներ տեխնիկապես վերազինվել են, բարեկարգել տեղական ենթակառուցվածքները։ Բնակիչների կենցաղն ու գործը հեշտացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով, որն իրականացվում է կառավարության, Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ»։
Այս տարվա նախնական բյուջեն, որ կհատկացվի համայնքային խնդիրների լուծմանը, 1.5 միլիարդ դրամ է։