Մեր զինվորականությունը ցույց տվեց իր ամուր լինելը հայոց սահմաններին, ջնջեց «բանակ չունենք» միֆը և սկսեց նոր տողից՝ մեծատառով ու բռունցքով․ Արա Խուդավերդյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Մեր զինվորականությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իր ամուր լինելը հայոց սահմաններին, հրթիռակոծության ժամանակ չունեցանք նախկին խուճապը, ազգադավությունը, ինչը որ ունեցանք 44-օրյա պատերազմում։ Փառք մեր երիտասարդներին, փառք մեր տղաներին։
Առ այս պահը մենք կանգնած ենք և պատրաստ ենք ամեն մի ոտնձգության դիմակայելու, կասեցնելու և հակահարված տալու հակառակորդին՝ ընդհուպ իր բնօրրանի մեջ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն։
Նա նշեց, որ այսօրվա մեր Հայոց բանակի պաշտպանողական գործունեությունը ջնջեց 44-օրյա պատերազմի ժամանակ տարածվող խուճապ, վախ, «բանակ չկա», «բանակ գոյություն չունի», «զինվորը վախկոտ է», «կամավորը վախկոտ է» արտահայտությունները և սկսեց նոր տողից՝ մեծատառով ու բռունցքով։
Խոսելով պատերազմի ժամանակ իշխանափոխության պահանջ ներկայացնողների մասին՝ Արա Խուդավերդյանն ասաց. «Ես կոչով կդիմեմ հանրապետության ղեկավարությանը, որպեսզի ծայրահեղ վիճակներում Հայաստանում իշխանափոխություն, դավադրություն և Հայաստանի անկման համար վառ աշխատանքներ տանողներին ձերբակալեն»։
Խոսելով նաև ՀԱՊԿ-ի գործունեության մասին՝ Արա Խուդավերդյանն ասաց. «Ռուսաստանը ոչ մի պատերազմի ժամանակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ-ից դուրս, իր շավիղ, շառավիղներով չի ներկայացրել այն իրավիճակը, ինչը տիրել է Հայաստանում, հայկական սահմաններին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան