Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
Արցախում փետրվարի 14-ին կատարվել  է  37 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2649 քաղաքացու հետազոտություն, որից  486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 20 097 թեստավորում: