Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ըստ զորավարժության սցենարի, գնահատվել է մարտավարական իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ մարտի նախապատրաստման, պլանավորման և ղեկավարման ուղղությամբ։

Ստուգվել են հրամանատարների՝ մարտական իրավիճակում որոշումների կայացման, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման կարողությունները։