Թե՛ տարածաշրջանի, թե՛ ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանում գնաճն ամենացածրն է. տնտեսագետ․ ուղիղ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Հատկանշական է, որ ներկայումս դոլարի կուրսը տատանվում է շուրջ 410-415-ից մինչև 420 դրամի շրջանակում։ Սա տնտեսագիտության տեսանկյունից կարելի է բացատրել երեք հանգամանքով։ Առաջինը արտահանման աճն է, երբ երկիրը արտահանում է մեծ թվով ապրանքներ, բնականաբար ավելի շատ արժույթ է գալիս երկիր, և այդ համատեքստում կոնկրետ արժույթի առաջարկը գերազանցում է ազգային արժույթի պահանջարկին, և առաջանում է դրամի իջեցում դոլարի նկատմամբ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։
Տնտեսագետի խոսքով՝ մյուսը ներկրումներն են և օտարերկրյա ներդրումներն ու տրանսֆերտները. այս համատեքստում Հայաստանի պարագայում հենց դա է մեծ ազդեցություն ունեցել։
Նա նաև նշեց, որ եթե դիտարկենք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ռուս, ուկրաինացի և բելառուս մեր շատ գործընկերների ժամանումը ՀՀ, միանշանակորեն կարող ենք պնդել, որ նրանք, բացի բիզնես հետաքրքրություններ հետապնդելուց, նաև այստեղ են որպես սպառողներ, և նրանց համախառն սպառմանը խթանելն ըստ էության բերել է դոլար-դրամ հարաբերության այսպիսի տեսքի։
Խոսելով նաև գնաճի մասին՝ տնտեսագետն ասաց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Եթե դիտարկենք ՀՀ-ի ներկայիս գնաճային վիճակը, կարող ենք փաստել, որ թե հարևան երկրների, թե տարածաշրջանի, թե ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանում գնաճն ամենացածրն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան