Քննարկվել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրենսդրությանն առնչվող հարցեր
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին Կենտրոնական բանկի, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի, մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ռիսկերի վերահսկողությանը, ինչպես նաև կրիպտո համայնքների զարգացմանն ու մրցունակությանն առնչվող հարցեր։Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել պետություն-մասնավոր հատված աշխատանքային քննարկումների շարունակականությունը։