ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ. նախարարությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ reloc@mineconomy.am :
Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝
- ընկերության անվանումը և ոլորտը,
- աշխատակիցների քանակը,
- տեղափոխման մոտավոր ժամկետները,
- տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
- պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող
Enterprise Armenia եւ
National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։