Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմելու Ռուսաստանի հետ: Այն, ինչ մենք ցանկանում ենք, դա այս սարսափելի ներխուժմանը վերջն դնելն է, որքան հնարավոր է շուտ»,- ասել է Փարլին RTL ռադիոկայանի եթերում: Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում շուտափույթ հրադադարի հասնելն է։