Ռուս զինվորականներըը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, անձնակազմը պատանդ է պահվում, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ Ուկրաինայի Զինված ուժերին հղում անելով:
Հիշեցնենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «Ռուսական ուժերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը, մեր տղաներն իրենց կյանքն են տալիս, որպեսզի 1986-ի ողբերգությունը չկրկնվի: Սա հայտարարված պատերազմ է ողջ Եվրոպային»: