Ուկրաինական ԶՈՒ ստորաբաժանումների զինամթերքի պահեստները չեն թիրախավորվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հետախուզական տվյալները վկայում են, որ Ուկրաինայի ԶՈՒ առանձին ստորաբաժանումներ և զինվորականներ, թողնելով ռազմամթերքը, զանգվածային լքում են զբաղեցրած դիրքերը՝։ Այն դիրքերը, որտեղ զենք-զինամթերք են թողել, հարվածների չեն ենթարկվում»,- ընդգծել է նա։
Կոնաշենկովը նշել է, որ ՌԴ գերճշգրիտ զենքերով շարքից հանվում են միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ համակարգերը, ավիացիան։ Ուկրաինայի քաղաքները չեն գնդակոծվում, բնակչությանը վտանգ չի սպառնում։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը սադրանքների է պատրաստվում և իրականացնում «սպիտակ սաղավարտների» ոճով։