Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում, Կրամատորսկում և Օդեսայում պայթյունների մասին․ տեսանյութ
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում, Կրամատորսկում և Օդեսայում պայթյունների մասին, փոխանցում է РИА Новости գործակալությունը: 

«Հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ժամը 5-ից հետո (մոսկվայի ժամանակով 6-ից հետո) մի շարք քաղաքներում, այդ թվում Կիևում, պայկթյունների ձայներ են լսվում: Հաղորդվում է առնվազն 4 պայթյունների մասին Կրամատորսկում, հզոր պայթյուններ Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում, ուժեղ կրակահերթերի մասին Դոնբասում»,- ասվում է հաղորդագրության մեջ: