Երկու տարվա ազատազրկում՝ Լուկաշենկոյին վիրավորելու համար
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Բեառուսի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բրեստի Մոսկովյան շրջանի դատարանը երկրի նախագահին վիրավորանք հասցնելու, ինչպես նաեւ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով  քաղաքացուն դատապարտել է ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում երկու տարվա ազատազրկման։

65-ամյա քաղաքացի Ն-ն 2021-ի ապրիլից դեկտեմբեր ամիսներին շենքի պատերին գրություններ է արել՝ վիրավորանք հասցնելով եւ ծանր հանցագործության մեջ մեղադրանքներ ուղղելով Բելառուսի նախագահ Ալքեքսանդր Լուկաշենկոյի հասցեին։

Դատավճիռն, ըստ Բրեստի դատախազության, ուժի մեջ դեռ չի մտել եւ կարող է բողոքարկվել։