Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայինների 2022 թվականի զորակոչի վերաբերյալ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պահեստազորի ՌԴ քաղաքացիներին 2022 թվականին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,- ասվում է փաստաթղթում։