«Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, բացարձակ սուտ է». Սուքիասյանի խոսնակ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, բացարձակ սուտ է։ Հերթական անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»,- Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ տարակուսանք հայտնելով, որ լրատվամիջոցը տեղեկություն է հրապարակել՝ առանց փորձելու ճշտել այն։
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներով տարածվել է «Հրապարակ» թերթի տեղեկությունը, թե չնայած ՊԵԿ-ը լիցենզիայից զրկել և փակել է Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, տևական ժամանակ է՝ այնտեղ նոր տերմինալ է կառուցվում, որը, «որոշ տեղեկություններով, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին»։