Տաշքենդը Լուկաշենկոյին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ներքին խնդիրների վրա
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առաջիկա 15 տարիներին հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուզբեկստանը, կմիանան Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

«Անպատասխանատու հայտարարությունների շարքը չի համապատասխանում պետական հարաբերությունների այն մակարդակին, որ ձեռք է բերվել երկու երկրների համատեղ ջանքերով», - ռուսական TACC գործակալությանն ասել Ուզբեկստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

Թարգմանությունը՝ azatutyun.am