Սիոմարա Կաստրոն՝ Հոնդուրասի առաջին կին նախագահ
Հինգշաբթի Սիոմարա Կաստրոն մայրաքաղաք Տեգուսիգալպայում երդվել է որպես Հոնդուրասի առաջին կին նախագահ՝ հայտնում է CNN-ը:

Ժողովրդավար սոցիալիստ Կաստրոն ջախջախիչ հաղթանակ տարավ անցյալ տարվա նախագահական ընտրություններում: Նա նախընտրական քարոզարշավն անցկացրեց արմատական օրակարգով՝ հակազդել կոռուպցիայով և սկանդալներով հարուստ նախկին իշխանությանը:

«Մեր անկախության հռչակումից անցել է երկու հարյուր տարի: Մենք կոտրում ենք շղթաներն ու ավանդույթները»,- ասել է Կաստրոն իր երդմնակալության խոսքում: