Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը. գրում է ermenihaber-ը:
Խոսնակը նշել է, որ ԱԹՍ-ների շարժիչները լինելու են ուկրաինական, իսկ թափքն ու մնացած մասերը՝ թուրքական: Նախատեսվում է, որ գործարանում ԱԹՍ-ների առաջին խմբախանակը կարրտադրվի արդեն 2022-ի վերջում:
Ըստ Արեստովիչի՝ ապագայում այդ գործարանում կարտադրվեն նաև Ուկրաինայի կողմից մշակված անօդաչու թռչոս սարքեր: