Բագրատյանը ստում է. Իրան-Հայաստան սահմանը օրական հատում է միջինը 150-160 բեռնատար
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ ճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն». տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

«Տեղեկացնում ենք, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։

Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։ 

Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով մեքենաների։ 
Ավելին՝ որևէ կերպ չի նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնում են 5 ընկերություն, որոնց չվացուցակներում որևէ փոփոխություն չի եղել»,- ասված է հաղորդագրությունում: