Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ խաղաղության: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի՝ Օլիմպիական խաղերի ժամանակ զինադադարից հրաժարումը։
Մակրոնը նշել է, որ «օլիմպիական զինադադարը» ավանդույթ է, և «շատ կարևոր կլիներ օգտագործել այս պատուհանը մեկ ամսվա ընթացքում»։
«Սա կարևոր պահ է՝ հասկանալու համար. չէ՞ որ մինչ այժմ նախագահ Պուտինը ամեն շաբաթ հայտարարում էր, որ բաց է խաղաղության համար»,- ընդգծել է նա։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Պուտինը խաղաղության կոնկրետ առաջարկ է ստացել, բայց անմիջապես մերժել է այն։ «Այսպիսով, աշխարհում բոլորին ամեն ինչ պարզ է: Նա է որոշել սկսել այս պատերազմը, և նա պատրաստ չէ խաղաղության»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։