Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում զրույցից հետո շարունակել են շփվել ոչ պաշտոնական միջավայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսական պետության ղեկավարը պաշտոնական այցով Մինսկ է ժամանել ուշ երեկոյան։
Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահը, որից հետո ղեկավարները մտքեր են փոխանակել թեմաների շուրջ, որոնք կցանկանային քննարկել առաջիկա բանակցությունների ընթացքում։
«Երեկ օդանավակայանում կայացած բանակցությունների առաջին փուլի ժամանակ նախագահները քննարկել են անվտանգության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կան անվտանգության և Կովկասի վերաբերյալ առաջարկներ, որոնք նա քննարկել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
Պուտինն իր հերթին նշել է, որ անվտանգության հարցերում երկու երկրների համար ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն նաև ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց կմասնակցի Բելառուսը։